Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էրդողանն ու Գյուլը հանդիպել են

Էրդողանն ու Գյուլը հանդիպել են
19.06.2015 | 21:19

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի խորհրդարանի շենքում տետ-ա-տետ հանդիպել են Թուրքիայի 11-րդ և 12-րդ նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Ռեջեփ Էրդողանը՝ 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելին հրաժեշտ տալու արարողության շրջանակներում: Գյուլն ու Էրդողանը հանդիպել են խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում: Հանդիպումը տևել է 45 րոպե, կեսին ներկա է գտնվել նաև Ջեմիլ Չիչեքը: Հանդիպումից հետո կողմերը որևէ հայտարարություն չեն արել: Նախորդ շաբաթ Աբդուլլահ Գյուլի խորհրդական Ահմեդ Սևերի հրատարակած «12 տարի Գյուլի հետ» գիրքը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Գրքում տեղեկություններ կան Գյուլի ու Էրդողանի փոխհարաբերությունների մասին, մասնավորապես, որ վերջին տարիներին վատացել են:
Այսօր հրատարակումից հետո Գյուլն ու Էրդողանն առաջին անգամ են հանդիպել: Թուրքական մամուլը, ներկայացնելով Սևերի գիրքը, գրել էր, որ 2008-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Երևան է ժամանել ի հեճուկս վարչապետ Ռեջեփ Էրդողանի, ԱԳՆ-ի և զինված ուժերի գլխավոր շտաբի՝ այդ ժամանակվա պետ Իլքեր Բաշբուղի:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ